Մանկական բաժանմունք

Բաժանմունքի Մասին
Բաժանմունքի վարիչ՝ Ռ.Գ.Հարությունյան
Բաժանմունքը կազմավորվել է 1978թ․-ին՝ կլինիկայի ստեղծման օրվանից։
2001թ․-ից բաժանմունքի ղեկավարն է՝ Ռուզաննա Գևորգի Հարությունյանը, ով միաժամանակ հանդիսանում է ԵՊԲՀ-ի «Ակնաբուժության» ամբիոնի դոցենտ։
2004թ․-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ ,,Երեխաների բնածին գլաուկոմայի ժամանակ վիրաբուժական միջամտությունների համեմատական բնութագիրը,, թեմայով։ Վերապատրաստվել է Ֆրանսիայում և Միացյալ Նահանգներում։
Բաժանմունքը բազմապրոֆիլային է․ տարեկան դիմում են շուրջ 10․000 երեխաներ՝ մասնագիտական օգնություն ստանալու նպատակով։ Տարեկան վիրահատվում են շուրջ 700 երեխաներ՝ տարբեր ախտորոշումներով, որոնց ցուցաբերվում է արդի միջազգային չափանիշներին համապատասխան բժշկական օգնություն։
Բաժանմունքում բուժում են ստանում երեխաներ՝ հետևյալ հիվանդություններով՝
Բնածին և ձեռքբերովի ռեֆրակցիոն շեղումներ
Բնածին և ձեռքբերովի ակնային բորբոքաին հիվանդություններ
Բնածին և ձեռքբերովի գլաուկոմայի բոլոր դրսևորումներով ախտահարումներ
Բնածին և ձեռքբերովի ցանցաթաղանթի և ապակենման մարմնի ախտահարումներ
Բնածին և ձեռքբերովի կատարակտայով պայմանավորված ախտահարումներ
Անհասության ռետինոպաթիայի բոլոր փուլերի և ախտահարումների դրսևորումներ
Մանկական վնասվածքներ՝ բոլոր կլինակական դրսևորումներով
Բնածին և ձեռքբերովի շլություն՝ բոլոր դրսևորումներով։
Բնածին և ձեռքբերովի քթարցունքային համակարգի ախտահարումներ
Բաժանմունքը համագործակցում է կլինիկայի բոլոր կլինիկական բաժանմունքերի հետ՝ երեխաներին բարձր մակարդակով մասնագիտական օգնություն ցուցաբերման նպատակով։ Բաժանմունքը համագործակցում է ,,Լույս հայի աչքերին,, հայ-ամերիկյան հիմնադրամի հետ, ակտիվ մասնակցում է բոլոր գիտական միջազգային գիտաժողովներին։
2010թ․-ից բաժանմունքը՝ հանձին բաժանմունքի վարիչ Ռ․Գ․ Հարությունյանի, հանդիսանում է ,,Անհասության Ռետինոպաթիայի վաղ հայտնաբերման և բուժման,, ծրագիրը Հայաստանում իրագործելու առաջատարը։ Տարեկան սպասարկվում են շուրջ 1000 անհաս ծնված երեխա, որոնցից շատերը, անհրաժեշտությունից
ելնելով, ստանում են ժամանակակից բժշկական օգնություն։
Բաժանմունքի բժիշկները ակտիվ մասնակցություն են ունենում արտերկրում /Ուզբեկստան, Կիրգիզիա/, մանկական ակնաբույժների ԱՌ-ի շրջանակներում իրականացվող վերապատրաստումներին։ Բժիշկների այլ խումբ մասնակցում է Հայաստանի տարբեր շրջանների նախադպրոցական և դպրոցական հասակի երեխաների սքրինինգային ծրագրերին, ինչպես նաև Online հարթակում դասախոսություններ վարում շրջանների մանկական ակնաբույժների համար։
Բաժանունքում վիրահատվում և բարձր մասնագիտական օգնություն են ստանում բոլոր մանկական ախտահարումների դեպքում։
Բաժանմունքում աշխատում են 7 բժիշկ, 7 բուժ․քույր և 3 մայրապետ։
Բժիշկները, բուժ․քույրերը անցնում են շարունակական կրթություն վերապատրաստման բոլոր ծրագրերով և համապատասխանում են իրենց զբաղեցրած մասնագիտական գործունեությանը։ Մանկական բաժանմունքը շարունակականորեն ձգտում է քայլել այսօրվա միջազգային բժշկագիտության պահանջներին համընթաց։