ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Զանգահարել

⁠Աչքի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի բաժանմունք

Բաժանմունքի Մասին

Բաժանմունքի վարիչ՝ Արմինե Ֆիրդուսի Ղարաքեշիշյան

Տեսողական օրգանի պլաստիկայի և նեյրոօֆթալմոլոգիայի բաժանմունք

Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնի Աչքի պլաստիկ վիրաբուժության ծառայությունը

ստեղծվել է 2005 թ․-ին։

Բաժանմունքի վարիչ՝ բ․ գ․ թ․ Արմինե Ֆիրդուսի Ղարաքեշիշյան

Բաժանմունքի բժիշկ՝ Արփինե Սեդրակի Պետրոսյան

Բաժանմունքի բժիշկ՝ Արմինե Երջանիկի Սարգսյան

Բաժանմունքի ավագ բուժքույր՝ Լիլիթ Հարությունի Գասպարյան

Վիրակապարանի բուժքույր՝ Արմինե Գագիկի Համբարձումյան

Վիրասրահի Բուժքույր՝ Մարիա Չիչյովա

Սանիտար՝ Ռուզաննա Ղազարյան

Վիրասրահի սանիտար՝ Լաուրա Հովսեփյան

Բաժանմունքում կատարվում են մի շարք պլաստիկ վիրահատություններ, որոնք միակն են Հայաստանում։

Բաժանմունքում իրականացվում են

• արցունքատար համակարգի,

• կոպային պաթոլոգիաների,

• բարորակ և չարորակ նորագոյացությունների,

• վահանաձև գեղձի աչքի հիվանդության ախտորոշում, բուժում և վիրահատական միջամտություններ,

• կոպերի բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ,

• արցունքային համակարգի գերժամանականակից սիլիկոնային իմպլանտացիաներ,

• կոպային տրավմաների վիրահատական ռեկոնստրուկցիաներ,

• արցունքային համակարգի տրավմաների վիրահատական ռեկոնստրուկցիաներ,

• ՏՆ-ի հիվանդությունների ախտորոշում և բուժում։

Այստեղ իրականացվում են հետևյալ վիրահատությունները

• Կոպի բնածին և ձեռքբերովի պտոզի ուղղում

• Կոպի բնածին և ձեռքբերովի պտոզի ուղղում ճակատային սիլիկոնային լարերի օգնությամբ

• Բլեֆարոպլաստիկա

• Էկտրոպիոնի ուղղում

• Էնտրոպիոնի ուղղում

• Ռետրակցիայի ուղղում

• Լագօֆթալմի ուղղում

• Լագօֆթալմի ուղղում ոսկյա ծանրոցի իմպլանտացիայով

• Արցունքատար ուղիների ռեկոնստրուկցիա

• Արցունքատար ուղիների ռեկոնստրուկցիա նորագույն սիլիկոնային իմպլանտների տեղադրումով

• Պանկտոպլաստիկա

• Արցունքապարկի հեռացում

• Դակրիոցիստոռինոստոմիա

• Դակրիոցիստոռինոստոմիա նորագույն սիլիկոնային ինտուբացիայով

• Կոպերի բարորակ նորագոյացությունների հեռացում

• Կոպերի չարորակ նորագոյացությունների հեռացում

• Կոպերի չարորակ նորագոյացությունների հեռացում ռեկոնստրուկցիայով

• Ակնակապճի պլաստիկա

• Էվիսցերացիա իմպլանտացիայով

• Էնուլկեացիա իմպլանտացիայով

• Էկզենտերացիա։

Բժիշկներ