Բժշկական ծառայություններ

Արդեն 46 տարի ակնաբուժական ոլորտում առաջատար

51,000+

Տարեկան ամբուլատոր այց

16,000+

Տարեկան վիրահատություններ

30+

Տարեկան ուսանող-օրդինատոր

Գլխավոր

Սերգեյ Մալայանի Անվան Ակնաբուժական Կենտրոն

Մալայան Ակնաբուժական կենտրոնը Առողջապահության նախարարության հանրապետական ակնաբուժական կենտրոնի իրավահաջորդն է։ 

Այն ստեղծվել է ՀՀ առողջապահության նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա: Կենտրոնը հիմնադրվել է 1978 թ․-ին՝ կլինիկայի ղեկավար Սերգեյ Վարդանի Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, ում անունն էլ այսօր կրում է։

Մեր նպատակը

Մեր նպատակը յուրաքանչյուր բուժառուի տեսողության պահպանման և վերականգնման համար բարձրակարգ, անվտանգ և արդյունավետ ակնաբուժական ծառայություններ մատուցելն է։ Մենք համադրում ենք փորձառու մասնագետների գիտելիքները, նորագույն տեխնոլոգիաներն ու անհատական մոտեցումը՝ ապահովելու լավագույն արդյունքը յուրաքանչյուրի համար։

Պատմություն

Սերգեյ Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնը Հայաստանի ակնաբուժության զարգացման պատմության անբաժանելի մասն է։ Հիմնադրվելով 1978 թվականին՝ կենտրոնը ձևավորվել է որպես առաջատար բժշկական, գիտական և կրթական հաստատություն՝ համախմբելով ոլորտի լավագույն մասնագետներին։ Տասնամյակների ընթացքում այն հավատարիմ է մնացել իր հիմնական արժեքներին՝ մասնագիտական գերազանցությանը, նորարարությանը և մարդակնետրոն մոտեցմանը։ Այսօր կենտրոնը շարունակում է իր զարգացման ուղին՝ համադրելով հարուստ փորձը և ժամանակակից բժշկության ձեռքբերումները՝ ապահովելով բարձրորակ ակնաբուժական ծառայություններ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։

Նվաճումներ

Մեր կենտրոնը ճանաչված է իր որակի և ծառայությունների համար։ Սակայն մեր լավագույն նվաճումը մեր նվիրված հաճախորդներն ու իրենց դրական կարծիքն են, ինչի շնորհիվ էլ մենք ձեռք ենք բերել մեր բարի համբավը։ Ս.Վ. Մալայանը ստեղծել է աչքի տեսողության չափման հայերեն լեզվով աղյուսակը: