ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Զանգահարել

Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք

Բաժանմունքի Մասին

Բաժանմունքի վարիչ՝ Ա. Վ. Համբարձումյանը

Ս.Վ.Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում գործում է Աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք, որը կազմավորվել է 2002 թ- ին, սկզբում որպես լաբորատորիա, իսկ այնուհետև 2005թ- ին սեպտեմբերից որպես առանձին

բաժանմունք:

Բաժանմունքում հետազոտվում, վիրահատվում և բուժվում են արտաքին աչքի (կնոյուկտիվիտներ , բլեֆարիտներ, չոր աչքի համախտանիշ և այլն ), եղջերաթաղանթի, կերատիտներ, խոցեր,դիստրոֆիաներ, դեգեներացիաներ, այրվածքներ եւ այլ անոթաթաղանթի ցանցաթաղանթի զանազան բնույթի բորբոքումներով (ուվեիտ ) հիվանդներ։ Բաժանմունքը ունի նաև

լայն վիրահատական գործունեություն , այստեղ բազմաթիվ հիվանդներ վիրահատվում են ամենից տարածված պաթոլոգիայի՝ կատարակտի կապակցությամբ տեղադրվում են

ցանկացած տեսակի ոսպնյակներ ըստ հիվանդի ցանկության և աչքի վիճակի ֆոկալ, մուլտիֆոկալ, թորիկ, աստիգմատիկ):Ի դեպ բաժանմունքում գործում է Աչքի հյուսվածքների բանկը, որը համագործակցում է Lions Eye Bank-ի հետ(ԱՄՆ): Տարեկան բաժանմուքը ստանում է մոտ 100-150 մարդկային դոնորական

եղջերաթաղանթ։ Բաժանմունքում կատարում է Եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ, ի դեպ բոլոր տեսակները (թափանցող,

շետավոր, կերատոպլաստիկա): Բանկի ղեկավար

բաժանմունքի բժիշկ բգթ Ա Վ Համբարձումյանը 2 անգամ( 2004 թ; 2022 թ) վերապատրաստվել է ԱՄՆ-ում ՝ աչքի հյուսվածքների բանկի գործունեության վերաբերյալ:

Որպես բացառիկ վիրահատություն 2005թ-ից այստեղ կատարվում է կերատոպրոթեզավորում Բոստոնյան առաջին տեսակի կերատոպրոթեզով (արհեստական եղջերաթաղանթի փոխպատվաստում) , որը ի դեպ

տարածաշրջանում կատարվում է միայն այս կենտրոնում: Կերատոպրոթեզավորման շնորհիվ տեսնելու հնարավաորություն է ընձեռնվում քիմիական ջերմային եւ ջերմաքիմիական ծանր աստիճանի այրվածքներով հիվանդներին: Բազմաթիվ հիվանդների վիրահատվում են նաև մսամոլի կապակցութկամբ,

լորձաթաղանթի և կոպերի գոյացությունների կապակցությմաբ 2005 թ.-ից սկած կատարվում է նաև եղջերաթաղանթի տատուաժ (աչքի կոսմետիկ տեսքը

բարելավելու համար), ամնիոտիկ թաղանթի եւ լիմբալ ցողունային բջիջների տրանսպլանտացիա, որոնք զգալիորեն բարձրացնում են հիվանդների բուժման արդյունավետությունը ։

Բաժանմունքում դիսպանսեր հսկողության տակ են գտնվում մոտ 3226 ուվեիտով և 5036 եղջերենու ախտահարումով հիվանդներ, օրեկան ընդունվում և հետազոտվում են 50-100 հիվանդներ եւ վերապատրաստվում են շուրջ 7-10 կլինիկական օրդինատորներ։ Այստեղ միջին հաշվով ամաական կատարվում է 100-150

վիրահատութուն։

Բժիշկներ