ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Զանգահարել

Վիտրեոռետինալ բաժանմունք

Բաժանմունքի Մասին

Բաժանմունքի վարիչ՝ Արմեն Վարդանյան

Աչքի վիտրոեռետինալ բաժանմունքը գործում է 1978թ-ից , ի սկզբանե որպես վնասվածքաբանական բաժանմունք : Բաժանմունքը ղեկավարում է Բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի պրոֆեսոր Արմեն Հրաչիկի Վարդանյանը: ԱՄՆ-ում վերապատրաստվելուց հետո, բաժանմունքի ղեկավար Ա. Հ. Վարդանյանը գլխավորեց 1997թ-ից վնասվածքաբանական բաժնի հիման վրա բացված և ժամանակակից սարքավորումներով զինված վիտրեոռետինալ կենտրոնը, որը ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում միակ վիտրեոռետինալ կենտրոնն է: Այստեղ կատարվում են ցանցաթաղանթի ցանկացած բնույթի շերտազատման վիրահատություններ:

Բաժանմունքի վարիչ Ա. Հ. Վարդանյանը 1989թ.-ից հանդիսանում է ք. Երևանի գլխավոր ակնաբույժը, ՆԳՆ ակնաբույժ – խորհրդատուն : Հանդիսանում է նաև

Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի աչքի հիվանդությունների ամբիոնի պրոֆեսոր, կլինիկական օրդինատորների ծրագրի ղեկավար: Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, կազմակերպել է միջազգային գիտաժողովներ ք. Երևանում: Գրել է շուրջ 45 հոդված, որոնց մեծ մասը հրատարակվել է նաև արտերկրում: Դիաբետիկ անգիոռետինոպաթիան այսօր աշխարհում հանդիսանում է բնակչության

կուրության հիմնական պատճառը: Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, 2010թ. ք. Երևանի Քաղաքապետարանի որոշմամբ Ա. Հ. Վարդանյանի ղեկավարությամբ ստեղծվել է դիաբետով հիվանդների աչքի ախտահարումների դեմ պայքարի խորհուրդ, որտեղ ք. Երևանի բոլոր ակնաբույժների և էնդոկրինոլոգների հետ ձեռնարկվելու է բոլոր միջոցները կանխելու հիվանդության հետագա զարգացումը:

Բաժանմունքում կատարվում են հետևյալ վիրահատությունները.

Թափանցող վնասվածքների դեպքում վերքի առաջնային մշակում

Թափանցող վնասվածքների հետո վերականգնողայան վիրահատություններ

Եղջերաթաղանթի փոխպատվաստում (թափանցող կերատոպլաստիկա)

Արհեստական ծիածանաթաղանթի տեղադրում հետվնասվածքային անիրիդիայի դեպքում

Ծիածանաթաղանթի և բբի պլաստիկա

Ֆակոէմուլսիֆիկացիա կամ ոսպնյակի էքստրակապսուլյար էքստրակցիա հետին խցիկ արհեստական ոսպնյակի IOL տեղադրումով (ոսպնյակի հետին կապսուլայի վնասվածքի դեպքում սկլերալ ֆիկսացիայի տարբեր մեթոդների միջոցով)

Արհեստական ոսպնյակի տեղադրում բնածին, հետվնասվածքային կամ հետվիրահատական աֆակիայի դեպքում

Արհեստական ոսպնյակի դիրքի ուղղում վերջինիս տեղախախտի դեպքում

Ցանցաթաղանթի շերտազատման հետ կապված վիրահատություններ՝ սկլերայի շրջանաձև ներհրում, հետին փակ վիտրեկտոմիա ապակենման մարմնի տարբեր փոխարինիչների կիրառումով՝ սիլիկոնային յուղ, գազ, օդ …

Սուբ և էպիռետինալ մեմբրանների հեռացում պրոլիֆերատիվ վիտրեոռետինոպաթիայի բուժման նպատակով

Օպտիկ ռադիար նեյրոտոմիա:

Բաժանմունքում կատարվել է 4 գրանտային աշխատանք;

- NUS (ՏՆՍ)-ի ատրոֆիա

- NUS – պիգմենտային աբիոտրոֆիա

- Տաուրին

- NUS – վիտրէկտոմիա: 

Բաժանմունքում աշխատում են 11 բժիշկ, 6 բուժքույր, 3 սանիտար,  ինչպես նաև Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի ,,Աչքի հիվանդությունների,, ամբիոնի 2 աշխատակիցներ: Բոլոր բժիշկներն անցել են վերապատրաստում արտերկրում, մասնակցել են բազմաթիվ միջազգային գիտաժողովների:

Բաժանմունքում կատարվում է ամսական շուրջ 120 վիրահատություն: Ա. Հ. Վարդանյանի կողմից գրվել է դոկտորական աշխատանք «Ցանցաթաղանթի բարդացած շերտազատումների և ցանցաթաղանթի այլ ախտահարումների բուժման նոր մեթոդները» թեմայով :

Ձեզ հուզող հարցերի պատասխանները ստանալու համար խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ (+374) 10 35 37 40; (+374) 10 34 49 44

Բժիշկներ