ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Զանգահարել

⁠Անեսթեզիոլոգիայի բաժանմունք

Բաժանմունքի Մասին

Բաժանմունքի վարիչ՝ Արտեմ Ղազարյան

Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնի անեսթեզիոլոգիայի բաժանմունքը լիովին համապատասխանում է ժամանակակից պահանջներին, բժիշկները տիրապետում են արդիական բոլոր անզգայացման մեթոդներին, իսկ սրահը վերազինված է նորագույն սարքավորումներով:

Բոլոր վիրահատությունները ընդանում են անեսթեզիոլոգիական հսկողության ներքո, ինչը թույլ է տալիս խուսափել բարդություններից, կապված հիվանդի ընդհանուր առողջական վիճակի վատթարացման հետ։ Ըստ ցուցմունքի ( կամ հիվանդի ցանկության) իրականացվում են ընդհանուր անզգայացում կամ սեդացիա։ Ի դեպ՝ բաժանմունքի բժիշկները միակն են տարածաշրջանում, որոնք կիրառում են անեսթեզիոլոգիական սեդացիաի նպատակով դեքսմեդետոմին դեղամիջոցը, որի շնորհիվ ապահովվում է եւ հեմոդինամիկ կայունությունը, եւ հիվանդի հարմարավետությունը վիրահատության ընթացքում։

Անեսթեզիոլոգիայի բաժանմունքի բժիշկները ապահովում են բուժառուների անվտանգությունը կենտրոն ընդունման պահից մինչև դուրս գրումը, կազմակերպելով անհրաժեշտ բուժօգնություն և խորհրդատվություն համապատասխան մասնագետների հետ:

Ամբողջ անձնակազմը պարբերաբար անցնում է վերապատրաստումներ և ակտիվորեն մասնակցում մասնագիտական ասոցիացիաների աշխատանքներին:

Հանդիսանալով Մ.Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերամիայի ամբիոնի բազա`կիսվում են գործնական և տեսական գիտելիքներով ուսանողների հետ:

Բաժանմունքի անձնակազմը, on call հերթապահությունների շնորհիվ, ծավալում է շուրջօրյա գործունեություն՝ ապահըվելով բուժառուների անվտանգությունը եւ հարմարավետությունը 24/7 ռեժիմով։

Վիրահատվելու վորոշումը կայացնելուց հետո, յուրաքանչուր բուժառու առաջին հերթին ապահովվում է անեսթեզիոլոգի խորհրդակցությամբ։ Խորհրդակցության ընդացկում, ի շնորհիվ մեր բաժանմունքի բժիշկներով նշակված, հիվանդի կողմից պատշաճ կերպով լռացրած հարցաթերթիկի՝ կայացվում է որոշում անհրաժեշտ մասնագետների խորհրդակցության անհրաժեշտության, իսկ եթե դրա կարիքա չկա՝ անզգայացման տեսակի եւ ծավալի մասին։ Այս ամենը տեւում է մինչեւ 5 րոպե եւ թույլ է տալիս առանց հերթերի եւ հիվանդներին հարմարավետ եւ անվտանգ կերպով ապահովվել վիրահատության ընթացքը։

Ի դեպ՝ վիրահատության ընթացքում մենք ապահովում ենք հետեւյալ տիպի միջամտություններ՝

1) անեսթեզիոլոգիական մոնիտորինգ։ Հիվանդը արթուն է , տեղային անզգայացումով ցավազրկած, միացված են տարբեր տիպի հսկիչ սարգեր(մոնիտոռներ)։ Անհրաժեշտության դեպքում անեսթեզիոլոգի կողմից շտկվում են ստեղծված տատանումները եւ գանգատները։

2) անեսթեզիոլոգիական սեդացիա։ Հիվանդին, հսկիչ սարգերի հսկողության ներքո, ներարկվում են սեդատիվ ( մակերեսային քուն) դեղամիջոցներ։

3) ընդհանուր անզգայացում:

Բժիշկներ