ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Զանգահարել

Գլաուկոմայի բաժանմունք

Բաժանմունքի Մասին

Բաժանմունքի վարիչ՝ Լ․Ա․Ոսկանյան

Գլաուկոմայի բաժանմունքը գործում է Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի ստեղծման հենց առաջին օրից։ Այն ժամանակ՝1978թ.-ին կենտրոնը  գործում էր  Հանրապետական Գլաուկոմատոզ Տրախոմատոզ Դիսպանսեր, որի 

առաջնային  նպատակներից մեկը հենց գլուկոմայով հիվանդների ճիշտ ախտորոշումը,բուժումը, դիսպանսերացիան և հսկողությունն էր։ Բաժանմունքը ղեկավարում էր Էլմիրա Երվանդի Եղիազարյանը։ 2000 թվականին տնօրեն Ա.Ս.Մալայանի նախաձեռնությամբ ստեղծվեց 

Գլաուկոմայի Հանրապետական Կենտրոն, որի ղեկավար նշանակվեց Լ.Ոսկանյանը,իսկ 2001թ-ից  այդ կենտրոնը միցավ գլաուկոմայի բաժանմունքին,ղեկավարում է բ.գ.թ. Լիլիթ Ալբերտի Ոսկանյանը, 

ով 2004թ-ից  աշխատում է ԵՊԲՀ ի  Ակնաբուժության ամբիոնում, 2007ից  նույն ամբիոնում  

որպես   դոցենտ, իսկ 2022թ.-ից՝  ամբիոնի վարիչն է/CV հղում/։  

Դեռ 1990 թվականից  ԱՄՆ-ից  ժամանած բժիշկների կողմից Ռիչարդ Հիլլի գլխավորությամբ ամեն ինչ արվում էր գլաուկոմայի ծառայությունը բա

րձր չափանիշներին համապատասխանող ծառայություն կազմակերպելու ուղղությամբ, ընդ որում շեշտը դրվում էր նաև մանկական գլաուկոմայի վրա, որը հատկապես թերի էր այդ շրջանում։

1999-2000թթ.ԱՄՆ ում գլաուկոմայի (ֆելլոուշիփ) վերաբերյալ վերապատրաստումից հետո հնարավոր 

եղավ ամբողջովին վերանորոգել բաժանմունքի սարքավորումները, և այն ժամանակվա համար, 

հիվանդանոցը ուներ գլաուկոմայի ախտորոշման, բուժման և կանխարգելմանն ուղված բոլոր հնարավորությունները։Սկսվեցին կատարվել նորագույն հետազոտություններ, մասնավորապես աչքի անկյան՝ գոնիոսկոպիկ  հետազոտությունը, ներակնային ճնշման բոլոր չափման աշխարհում հայտնի տեսաները, և մինչ օրս զարգացումը շարունակվում է։ Վերջին 3 տարիներին տնօրեն 

Հ.Մ. Միրոյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ Կենտրոնի Գլաուկոմայի բաժանմունքը հագեցավ միջազգային առաջատար կլինիկաներում առկա 

բոլոր սարքավորումներով։ 

Այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում կատարվում են գլաուկոմայի ախտորոշման  ամենաժամանակակից հետազոտությունները, որոնք միակն են ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր ունենք գոնիոսկոպիայի նկարահանում, որի շնորհիվ հնարավոր է անկյան պատկերը ստանալ նկարի վրա, ներակնային ճնշման չափումը կատարվում է նորագույն մեթոդներով, սակայն հարկ է նշել, որ կենտրոնում պահպանվում է լավագույն հինը, որի վրա էլ հիմնվում է լավագույն նորը։  Գոնիոսկոպիան, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ որոշել անկյան պատկերը, ամենամեծ նշանակությունն ունի բաց և փակ անկյուն գլուկոմայի տարանջատման հարցում, կատարվում է տեսադաշտի բոլոր ստուգումները, ներառյալ Humphrey տեսակը, որն ամենաճիշտն է ստուգումների ցանկում՝որոնք ցույց են տալիս նույնիսկ ամենափոքր շեղումները, բաժանմունքում կատարվում է OCT (Օկուլյար Կոհերենտ Տոմոգրաֆիա)՝տարբեր տեսակները, ներառյալ Hiedelberg, Ziess, Optovue սարքավորումների հետազոտությունը, որի շնորհիվ հնարավոր է պատկերել և տեսնել տեսանյարդի ամենափոքր փոփոխությունները, քանի որ գլաուկոմայի ախտորոշումը սկզբնական փուլում հետագայում դրա բուժման գործում կարող է որոշիչ լինել, համակարգչայի հետազոտությունը հնարավորություն է տալիս համակարգչի վրա  տեսնել առաջային խցիկի անկյան պատկերը։ Բաժանմունքում կա  նորագույն ուլտրաձայնային սարքը և UBM(ուլտրա-բիոմիկրոսկոպ), որը կարող է տարանջատել երկրորդային գլաուկոման և ճշգրիտ ախտորոշել։ Բաժանմունքում կատարվում է նաև Ֆլուորեսցենտային անգիոգրաֆիա, որն անփոխարինելի է ակնային անոթային շեղումների դեպքում։ Այսինքն բաժանմունքը այսօր չունի որևէ հավելյալ սարքավորման կարիք։

Առկա սարքավորումներով, որոնց շնորհիվ կարող ենք կատարել լազերտրաբէկուլոպլաստիկա, սելեկտիվ լազերային տրաբեկուլոպլաստիկա /SLT/, լազերային իրիդէկտոմիա, որը կատարվում է փականկյուն գլաուկոմայի  ժամանակ, լազերային իրիդոպլաստիկա, լազերային պուպիլոպլաստիկա։ Այս բոլոր լազերային մեթոդները հնարավորություն են տալիս առանց աչքի մեջ մտնելու բուժել գլաուկոման։

Գլուկոմայի բաժանմունքում այսօր կատարվում են աշխարհում հայտնի  ոսկե չափանիշ բոլոր ժամանակակից վիրաբուժական միջամտությունները՝ սինուստրաբեկուլէկտոմիա՝ ցիտոստատիկների կիրառմամբ և, որն ամենակարևորն է և միակը տարածաշրջանում, վիրահատությունից հետո կարերի լազերային հատումով, որը հնարավորություն է տալիս հետվիրահատական շրջանում կարգավորել ,կայունացնել և կառավարել ներակնային ճնշումը և հետևել դրա տատանումներին՝ խուսափելով դրա  ելևէջներից։ Գլուկոմայի բաժանմունքում   կատարվում են նաև ամենատարբեր ստենտավորումները,  ամերիկյան Glaukos ընկերության բոլոր տեսակի ստենտները  արդեն կիրառվել և ներդրվել են Գլուկոմայի բաժանմունքում նաև կատարվում է Ciliatech ընկերության սուպրախորիդալ ստենտների իմպլանտացիան, Sanoculis  կազմակերպության MIMS (Մինիմալ ինվազիվ միկրոսկլերոստոմիա) և MINT (Մինիմալ ինվազիվ նազալտրաբեկուլոտոմիա) վիրահատությունները, որոնց նպատակն է առանց ստենտավորման բացել արտահոսքի ուղին, գլուկոմայի բաժանմունքում լայն կիրառում ունի նաև Preserflo ստենտի իմպլանտացիան, որն արդեն 4 տարի է կատարվոմ է կենտրոնում։ Շուրջ 30 տարի Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ՝միակը տարածաշրջանում,կատարվում է Ահմեդ փականի(AGV) իմպլանտացիան, որը արդիական է,երբ այլ հակագլաուկոմատոզ միջամտություններ այլևս չեն օգնում և հատկապես անոթային ծալքում ունեցող գլաուկոմայի ժամանակ։։ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքում նաև կատարվում է Alcon ընկերության  Hydrus ստենտի իմպլանտացիան, որը ևս այսօր ամենաժամանակակիցն է աշխարհում։ / Հետազոտությունների և կատարվող գիտական աշխատանքների մանրամանսներին կարող եք ծանոթանալ նյութի վերջում հղումով/։

Կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքը զբաղվում է ոչ միայն  բուժառուների բուժմամբ, այլ նաև ունի մեծ գիտական և ուսումնական ուղղվածություն, այստեղ տարեկան 100-ից ավել ուսանողներ  և շուրջ 30 կլինիկական օրդինատորներ անցնում են իրենց ուսուցումը։ Գիտական տեսակետից Գլաուկոմայի բաժանմունքը 2007թ.-ից  սկսել  և մինչ օրս շարունակում է համագործակցել  համաշխարհային հայտնի առաջատար կազմակերպությունների հետ /Glaukos-USA, Siliatech-France, Sanoculis-Izrael/։ Բաժանմունքը հանդիսանում է վերոնշյալ կազմակերպությունների  գիտական կենտրոնը։  Քանի որ գլաուկոմայի բուժման բնագավառում դեղորայքային բուժումը շարունակում է մնալ առաջատար  դիրքերում, ուստի բաժանմունքը սկսեց համագործակցել նաև հայկական առաջատար Liqvor Pharmaceutical կազմակերպության հետ և բաժանմունքում սկսվեց կիրառվել հակագլաուկոմատոզ  դեղորայքի փորձարկումը և հետագայում այդ դեղորայքը իր տեղը գտավ ոչ միայն Հայաստանում, այլև Հայաստանի սահմաններից դուրս։

2007թ-ից մինչ օրս շարունակվող միջազգային կազմակերպությունների հետ համագործակցման 

շրջանակներում գլաուկոմայի բաժանմունքը անդադար համալրվում և հագենում է  նորամուծություններով, որի շնորհիվ էլ Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն ամբողջ աշխարհում կարող է ներկայանալ  որպես առաջատար բժշկական կենտրոն։ Գլուկոմայի բաժանմունքը  այսօր նաև 

սերտորեն համագործակցում է Մ.Հերացու անվան ԵՊԲՀ-ի Ակնաբուժության ամբիոնի հետ։ 

Բաժանմունքը  կենտրոնում գործող, տարածաշրջանում միակ Wet-Lab-ում  ունի առանձին 

սեկցիաներ, որտեղ  կլինիկական օրդինատորներին և սկսնակ ակնաբույժներին ուսուցանվում են գլուկոմայի բուժման ինչպես վիրահատական, այնպես էլ լազերային բուժման մեթոդները։ Բաժանմունքում աշխատում են 11 բժիշկ, որոնցից 3-ը հանդիսանում են բժշկական գիտությունների թեկնածուներ 7

բուժքույր և 4 մայրապետ։

Բժիշկներ