ՍԵՐԳԵՅ ՎԱՐԴԱՆԻ ՄԱԼԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԿՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Զանգահարել
Կեռատոկոնուսի կանխում և բուժում

Ծառայության մասին

Հարցազրույց Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնի նորագույն ախտորոշման և լազերային բուժման բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Ելենա Ալեքսանդրի Մալայանի հետ

 

Թեմա՝ Կրոսլինկինգ տեխնիկայի կիրառման արդյունավետությունը

 

Cross-linking–ը Գերմանիայում և Շվեյցարիայում մշակված կեռատոկոնուսի բուժման նորագույն եղանակ է, որը լայն կիրառում ունի Եվրոպական առաջատար կլինիկաներում և արդեն շուրջ 3 տարի է նաև Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական կենտրոնում:

 

Կիրառելով հատուկ մշակված լազերի դոզավորված ուլտրամանուշակագույն ճառագայթումը եղջրենու ստրոմալ շերտի վրա, հաջողվում է արգելակել, իսկ երբեմն նույնիսկ կանգնեցնել կեռատոկոնուաի առաջընթացը և խույս տալ եղջրենու փոխպատվաստման անհրաժեշտությունից: Cross-linking միջամտությունը բացարձակ անցավ է, արվում է ամբուլատոր պայմաններում և տևում է 40-80 րոպե:

 

Միջամտության առաջին փուլում կաթեցվում են լուսազգայուն բաղադրիչ պարունակող հատուկ կաթիլներ, դրանցով հագեցնելով եղջրենու ստրոմալ շերտը:

 

Երկրորդ փուլը վերընշված լուծույթով հագեցված եղջրենու վրա լազերի ազդեցությունն է:

 

Միջամտության արդյունքում տեղի է ունենում եղջրենու “ցեմենտապատում”' նրա կառուցվածքի ամրացմամբ, ինչը դանդաղեցնում է նրա բարակեցումը և արտակորվելը կենտրոնում:

 

Այսպիսով կանգնեցվում է կեռատոկոնուսի առաջընթացը և աչքի ռեֆրակցիան մնում է կայուն:

 

Շվեյցարացի պրոֆեսոր Թեո Զայլերը, որ հանդիսանում է մեթոդի հիմնադիրներից մեկը, ասել է. ”եթե իմ որդին տառապեր կեռատոկոնուսով, ես կանեի նրան այդ բուժումն արդեն վաղը”:

 

Ե՞րբ և ո՞ր դեպքում է ցուցված կրոսլինկինգի միջամտության անցկացումը

 

- կեռատոկոնուսի I-II ստադիաներում երբ հիվանդությունն առաջընթացող է:

 

 

Ինչպե՞ս է անցկացվում բուժումը և ինչքան է այն տևում

 

- միջամտության ընթացքը բաժանվում է 8 իրար հաջորդող փուլերի և տևում մոտ 80 րոպե:

1ին փուլ. աչքի պրեմեդիկացիա բիբը նեղացնող կաթիլներով

2րդ փուլ. տեղային կաթիլային անզգայացում

3րդ փուլ. կոպլայնիչի տեղադրում և եղջրենու էպիթելազերծում

4րդ փուլ. Lidokain-ի կաթիլների կաթեցում

5րդ փուլ. Riboflavina fosfato կաթիլների կաթեցում, 10-15 րոպե

6րդ փուլ. Soluzione di riboflavina Կաթեցում և Ուltramanushakaguyn ճառագայթման սկիզբ՝ լազերի մոնիտորի միջոցով իրական ժամանակում հսկողությամբ:

7րդ փուլ. շարունակվում է կաթիլների կաթեցումը յուրաքանչյուր 2-3 րոպեն՝ լազերի ներգործության ողջ ժամանակահատվածում

8րդ փուլ. եղջրենու մակերեսի լավ լվացում, հակաբորբոքային կաթիլներ կաթեցում և եղջրենու վրա բուժիչ կոնտակտային լինզաի տեղադրում, որը հեռացվում է 5 օրից:

 

Որո՞նք են կրոսլինկինգ միջամտության հակացուցումները

1. 400մկ-ից փոքր հաստությունը եղջրենու ամենաբարակ կետում:

2. եղջրենու հերպետիկ վարակով, եղջրենու բորբոքային հիվանդություններով /կերատիտներ/, արցունքային թաղանքի անբավարարությամբ /չոր աչքի համախտանիշ/ հիվանդները կրոսլինկինգի թեկնածուներ չեն:

 

Ո՞րն է տվյալ բուժման առավելությունը

 

Կերատոկոնուսի առաջընթացի դանդաղում, ռեֆրակցիայի կայունացում, Եղջրենու փոխպատվաստման անհրաժեշտության կանխարգելում: Որպես կանոն, բուժումն անցկացվում է միանվագ և տալիս է կայուն արդյունքներ 8-10 տարվա համար /եղջրենու ստրոմալ կառույցների նորացման ժամանակաշրջան/, ինչից հետո միջամտությունը կարելի է կրկնել անհրաժեշտության դեպքում:

 

Կեռատոկոնուս

 

Կեռատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար:

 

Արդեն շուրջ 9 տարի է, ինչ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ «Նորագույն ախտորոշիչ և լազերային վիրաբուժության» բաժանմունքում, բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կեռատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:

 

Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:

 

Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում: Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կեռատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

 

Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում դրա հետագա բարակացումը ու կորացումը:

 

Այսպիսով կանգ է առնում կերատոկոնուսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:

Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 5 տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

 

Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել 35-89-41

Կեռատոկոնուսի բուժում cross-linking մեթոդովԿեռատոկոնուսը բավականին տարածված հիվանդություն է մեր տարածաշրջանում և վաղ ախտորոշումը շատ կարևոր է այն կանխելու համար:

 

Սկսած 2009 թ-ից՝ Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում՝ «Նորագույն ախտորոշիչ և լազերային» բաժանմունքում, բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանի գլխավորությամբ և անմիջական մասնակցությամբ կեռատոկոնուսի բուժումը իրականացվում է եղջերաթաղանթի կոլագենի քրոսլինքինգի (cross-linking) միջոցով: Արդյունքները ավելին են, քան անգամ սպասվում էր: Մեծամասնության դեպքերում հաջողվեց ոչ միայն կանխել հիվանդության զարգացումը և խուսափել եղջերաթաղանթի փոխպատվաստումից, այլ նաև զգալիորեն լավացնել տեսողությունը:

 

Cross-linking-ը կատարելապես նոր մեթոդ է, որը թույլ է տալիս բարձրացնել եղջերաթաղանթի մեխանիկական ամրությունը:

 

Այն ընդունված չափանիշներին համապատասխանող անվտանգ ընթացակարգ է, որը կարելի է կիրառել հիվանդության միայն սկզբնական փուլում: Հատուկ մշակված լազերային ճառագայթումը հնարավորություն է ընձեռում դանդաղեցնել, երբեմն նույնիսկ դադարեցնել կեռատոկոնուս հիվանդության զարգացումը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

 

Միջամտության արդյունքում ամրանում է եղջրաթաղանթը, ինչը դանդաղեցնում է կենտրոնում դրա հետագա բարակացումը ու կորացումը: Այսպիսով կանգ է առնում կեռատոկոնուսի զարգացումը և աչքի բեկումը մնում է կայուն:

 

Այսօր արդեն բազմաթիվ հիվանդներ ամբողջ աշխարհում օգտվել են քրոսլինքինգի մեթոդից: 5 տարիների ընթացքում կատարված դիտարկումների արդյունքները ապացուցում են տեսողության զգալի աճ ավելի քան 85% դեպքերում: Բուժումից 6 ամիս անց 80% հիվանդների մոտ նվազում է աստիգմատիզմը, 92%-ի մոտ հաջողվել է կայունացնել հիվանդության ընթացքը և խուսափել եղջրաթաղանթի փոխպատվաստումից:

 

Մանրամասն տեղեկությունների և հերթագրման համար զանգահարել 35-49-81 հեռախոսահամարով:

Ծառայություններ